ԱՄՆ-ում Julien’s Auctions աճուրդում վաճառվել է Մայքլ Ջեքսոնի սև բաճկոնը, որը նա կրել է 1987-1989 թվականների իր առաջին «Bad» համերգային շրջագայության ժամանակ: Այն վաճառվել է 298 000 դոլարով: Բաճկոնի մեկնարկային գինը 100 000 դոլար է եղել։ Բաճկոնը, որի վրա եղել է Ջեքսոնի ստորագրությունը, վաճառքի Էր հանել ամերիկացի գործարար և ֆիլանտրոպ Միլթոն Վերեթը:
Եվս մեկ լոտ, որն ուշադրություն էր գրավել, դարձել է ամերիկացի երաժիշտ Փրինսի (1958-2016 թթ.) կիթառը, որով նա ելույթ է ունեցել 2016 թվականի վերջին համերգների ժամանակ: Այն վաճառվել է 156 հազար դոլարով:
Իրերի վաճառքից ստացված հասույթի մի մասը կտրամադրվի MusicCares բարեգործական հիմնադրամին, որն օգնություն է ցուցաբերում երաժիշտներին:
Աղբյուրը՝ Life Panarama.am