Վերջին հրաժեշտը` Յուրի Վարդանյանին

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2018 թ. նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում:

Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-15:30-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյաի անվան մարզահամերգային համալիրում: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Comments (0)
Add Comment