Դուեյն Ջոնսոնի հումորային լուսանկարը 2 օրում 7 միլիոն լայք է հավաքել

Հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը  Ինստագրամի իր էջում ԱՄՆ ընտրություններին նվիրված հումորային լուսանկար է տեղադրել: Լուսանկարը երկու օրվա ընթացքում 7 միլիոն լայք է հավաքել:
Լուսանակարում Ջոնսոնը իր ձեռքերում պահում է  երեխայի: Երեխայի դերում հանդես է գալիս մեկ այլ դերասան՝ Քևին Հարթը:
Լուսանկարն արվել է ԱՄՆ-ում կոնգրեսի ընտրությունների նախաշեմին: Ջոնսոնը լուսանկարի տակ գրել է, որ ամերիկացիները պետք է գնան և քվեարկեն: Վերջինս նաև գրել է, որ եթե նրանք չեն ցանկանում դա անել իրենց համար, արժե դա անել իրենց երեխաների համար:
Աղբյուրը՝ Life Pnarama.am
Comments (0)
Add Comment