UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի բռնցքամարտիկ Քոնոր Մակգրեգորն իր մոմե արձանն ունեցավ մադամ Տյուսոյի հայտնի թանգարանում` Նյու Յորքում: 30-ամյա մարզիկի կերպարը տեղ է գտել մարզական բաժնում: Նրա արձանը գտնվում է ռինգում:
Մակգրեգորի հարևանությամբ գտնվում է Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Հարևանությամբ են գտնվում նաև Լիոնել Մեսսին, Կարմելո Էնթոնին, Մուհամեդ Ալին, Իլայ Մենինգն ու Դերեկ Ջիթերը:
Քոնորից առաջ MMA-ի միակ ներկայացուցիչը եղել է UFC-ի նախկին չեմպիոն Չաք Լիդելը: Նրա մոմե արձանը դրված է մադամ Տյուսոյի թանգարանի Լաս Վեգասի մասնաճյուղում:
Աղբյուրը՝ Panarama.am SPORT