Instagram-ում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի նոր օգտահաշիվը

Instagram-ում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի նոր օգտահաշիվը կրկին արգելափակել են: Այս մասին հայտնում են օգտատերերը, գրում է Zнак-ը:

@za_kadyrov95 օգտահաշիվը բացվել է 2018-ի հուլիսին: Այն 1.3 մլն հետևորդ ուներ: Օգտահաշվի իսկությունը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցել. էջում տեսագրություններ են հրապարակվել, իսկ ավելի ուշ Չեչնիայի նախագահը սկսել է այդ էջով հայտարարություններ անել:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Facebook-ն արգելափակել է Կադիրովի Instagram-ի և Facebook-յան օգտահաշիվները: Պատճառը «Մագնիտսկու ցուցակում» հայտնվելն էր:

Աղբյուրը՝ magnis.news

Comments (0)
Add Comment