Աշխաբադում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը արծաթե մեդալ նվաճեց` բարձրացնելով 195 կգ:
Սիմոնը կարող էր աշխարհի ռեկորդ սահմանել, սակայն մրցավարները չհաշվեցին նրա մոտեցումը: Հայ ծանրորդը գլխավերևում էր պահել 197 կգ կշռող ծանրաձողը: Փոքր ոսկե մեդալակիր դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Յանգ Չին` 196 կգ արդյունքով: Նա կրկնեց աշխարհի ռեկորդը:
Հրում վարժությունում Մարտիրոսյանն առաջին իսկ մոտեցմամբ բարձրացրեց 230 կգ-ոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ նա հրեց 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով: Երկամարտի 435 կգ արդյունքով հայ ծանրորդը հռչակվեց աշխարհի չեմպիոն` երկամարտում ևս աշխարհի ռեկորդ սահմանելով:
Աղբյուրը՝ Panarama.am SPORT