Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը շարունակում է պայքարը Լիմոժի մրցաշարում: Երկրորդ շրջանում թենիսիստուհին 6:7, 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ, 37 րոպե:
Սա թենիսիստուհիների առաջին պաշտոնական հանդիպումն էր միմյանց դեմ: Լիմոժի մրցաշարի կիսաեզրափակիչ ուղեգրի համար Գասպարյանն ուժերը կչափի Ռուսաստանի ներկակացուցիչ Աննա Բլինկովայի հետ
Աղբյուրը՝ Panarama.am SPORT