Մահացել է Բրյուս Լիի և Ջեկի Չանի պրոդյուսերը

91 տարեկանում մահացել է հայտնի պրոդյուսեր Ռեյմոնդ Չոուն: Նա 600-ից ավելի ֆիլմերում է աշխատել: Չոուն եղել է նաև Բրյուս Լիի և Ջեկի Չանի պրոդյուսերը:

Բրյուս Լիի և Ջեկի Չանի մասնակցությամբ ամենահայտնի մարտաֆիլմերը մեծ համբավ են ապահովել դերասաններին հենց  Ռեյմոնդ Չոուի շնորհիվ:  Մարտաֆիլմերի  առաջին ցուցադրություններից հետո գրանցված եկամուտը   մի քանի տասնյակ միլիոն դոլար է կազմել:

Աղբյուրը՝ Life Panarama.am

Comments (0)
Add Comment