Նոյեմբերի 11-ի լուսադեմին Բուխարեստ` մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության կմեկնի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: Ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմում ընդգրկել է Նորայր Հախոյանին (55 կգ), Արմեն Մելիքյանին (60 կգ), Արմեն Հակոբյանին (72 կգ), Սերյոժա Բեռնեցյանին (77 կգ), Գեղամ Թորգոմյանին (82 կգ) և ծանրքաշային Էդգար Խաչատրյանին (130 կգ): Մեկնարկը կտրվի նոյեմբերի 12-ին: Պատվիրակության կազմում են նաև վաստակավոր մարզիչ Էդվարդ Սահակյանը և միջազգային կարգի մրցավար Աշոտ Խաչատրյանը:
Հունահռոմեականների մրցավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին: Հայաստանը կներկայացնեն Վարդգես Կարապետյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Թիմը մրցավայր կուղեկցեն (նոյեմբերի 15 –ին) գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և մարզիչ Էդգար Ենոքյանը:
Աղբյուրը՝ Panarama.am SPORT