Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանը նշանվել են։ Այս մասին հայտնում է LosArmNews.com կայքը՝ նշելով, որ զույգն առայժմ այս մասին լռում է:
Բեթիի նշանադրության մատանին երևում է նաև օրերս Լոնդոնում կայացած ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքին, որի ընթացքում Հենրիխը պարգևատրվեց հայաստանյան և աշխարհի երիտասարդության հանդեպ ցուցաբերած հետևողական մարդասիրական ջանքերի, ինչպես նաև արժեքների պահպանման համար:
Բեթին Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է։
Զույգի սիրային կապի մասին տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում։
Աղբյուրը՝ MEGA Info