Լիտվական Պալանգայի «Atostogų parkas» առողջարանային կենտրոնում բացվել է ամբողջությամբ սաթեպատ բաղնիք

Լիտվական Պալանգայի «Atostogų parkas» առողջարանային կենտրոնում բացվել է ամբողջությամբ սաթեպատ բաղնիք: Այդ մասին գրում է life.ru-ն: Նշվում է, որ 22 քառակուսի մետր տարածք ունեցող սենյակը զարդարելու համար օգտագործվել է երեք տոննա թանկարժեք քար:

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ այցելուները սենյակն արդեն անվանել են «սաթե կորած սենյակ»: Նշվում է, որ նման ճոխությունը ոչ միայն հիացմունք է առաջացնում, այլև օգտակար է առողջության համար: Տեղի բաղնեպանները վստահեցրել են, որ հատուկ ջերմաստիճանում սաթն արտադրում է սաթաթթու, որն օգնում է լավացնել նյութափոխանակությունը: Բացի այդ, նրանց կարծիքով, այդպիսի սպա-սեանսը հանգստացնում է և հանում սթրեսը:

Մասնագետները նշել են, որ սաթի, տաքության և ինֆրակարմիր ճառագայթների փոխազդեցությունը նպաստում է առողջության ամրապնդմանը:

Բաղնիքում պահպանվում է 45-48 աստիճան ջերմաստիճան: Մասնագետները խորհուրդ են տալիս այնտեղ մնալ կես ժամից ոչ ավելի:

Այդ հաճույքից օգտվելը կարժենա ընդամենը 3 եվրո: Թեև, սաթե բաղնիքում հայտնվել հնարավոր կլինի միայն կոմպլեքս փաթեթի համար վճարելու դեպքում, ինչն արժե 14 եվրո

Աղբյուրը՝ Vesti.am

Comments (0)
Add Comment