Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում, փրկել են մետաղե
ճոպաններից հյուսած թակարդն ընկած գորշ արջի: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, այլ կողերի շրջանում:
Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել:
Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է ու հեռացել:
Աղբյուրը՝ News.am