24-ամյա երգիչ Եգոր Կրիդը հրապարակայնորեն շնորհավորել է նախկին ընկերուհուն՝ երգչուհի Նյուշային երեխայի ծննդյան առիթով:
Մենահամերգի ժամանակ երաժիշտը բեմից բավականին հուզիչ խոսքեր է ասել. «Այսօր հրաշալի օր է. երգչուհի Նյուշան մայրիկ է դարձել: Ես առաջարկում եմ այս առիթով բոլորս ծափահարենք: Հուսով եմ, որ այս տեսանյութը նրան կհասնի: Եկեք բոլորս նրան երջանկություն և ամենայն բարիք մաղթենք», — ասել է Եգորը երկրպագուներին: