Դիդյե Դրոգբան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Կոտ Դ’Իվուարի հավաքականի լավագույն ռմբարկու Դիդյե Դրոգբան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Իր վերջին խաղում, «Ֆենիկսի» կազմում, 40-ամյա ֆուտբոլիստը գավաթային խաղում մրցեց «Լուիսվիլի» հետ: Դրոգբայի թիմը պարտվեց նվազագույն հաշվով:

«Ֆենիկսի» կազմում «Չելսիի» նախկին հարձակվողը հանդես էր գալիս 2017 թ.-ից: Նա նաև ակումբի սեփականատերերից է: Ավելի վաղ խաղում էր «Մոնրեալում»: «Չելսիի» կազմում Դրոգբան 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է 679 հանդիպման` դառնալով 297 գոլի հեղինակ:

Աղբյուրը՝ Panarama.am SPORT

Comments (0)
Add Comment