«Սպիտակ» հայ-ռուսական կինոնկարը, որը Հայաստանի կողմից ուղարկվել է «Օսկար»-ի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, կցուցադրեն ԱՄՆ-ում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտը:
Ֆիլմը ռուսական վարժույթ կմտնի նոյեմբերի 29-ին: Կինոնկարը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց: Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը եւ ուրիշներ:
«Ինչ վերաբերում է «Օսկար» նվաճելու շանսերին, անկեղծ ասած, կարծում եմ, որ այն շանսեր ունի, ինչպես եւ բոլորը, բայց ոչ այնքան մեծ»,-նշել է ռեժիսորը: «Մեր կինոն չեն ցուցադրել Կաննում, Բեռլինում: Ես հաղթանակ չեմ ակնկալում, բայց, ընդսմին, «Օսկար»-ի համար Հայաստանից ֆիլմի առաջադրումն ինքնին արդեն մեծ քայլ է: Եվ այժմ ցուցադրություններ կլինեն Վաշինգտոնում, Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում»:
Աղբյուրը՝ 168.am