Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը միասին ներկայացել են Adweek’s Brand Genius Awards-ին, որը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Cipriani ռեստորանում, իսկ Ալեքսիսն ու Սերենան կերպարանք էին ընդունում տեսախցիկների առջեւ։
Սերենան եւ Աննա Վինտուրը
Ի դեպ, 37-ամյա թենիսիստուհին արժանացել է Grand Visionary-ի գլխավոր մրցանակին։
Կարմիր գորգուղու վրա Սերենան ներկայացել է իր 35-ամյա ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ։
Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիրն ու Սերենան ներկայացել են առանց իրենց դստեր՝ Օլիմպիայի։
Իսկ Սերենային մրցանակ է հանձնել ամերիկյան Vogue ամսագրի խմբագիր՝ Աննա Վինտուրը։
«Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Սերենային, նա աշխարհի չեմպիոն էր եւ զարմանալիորեն նպատակասլաց մարդ։ Այժմ նա 37 տարեկան է, նա պահպանում է չեմպիոնի իր տիտղոսը եւ մնում է առաջատար, սակայն դրա հետ մեկտեղ էլ հանդիսանում է քնքուշկին, հոգատարմայր եւ աշխարհի շատ կանանց համար իսկական օրինակ», — նշել է Վինտուրը
Աղբյուրը՝ News.am