Պարզվել է, թե ինչն է եղել 26-ամյա ռեփ-երգիչ Մակ Միլլերի մահվան պատճառը: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8-ին ռեփերին մահացած էին գտել՝ իր իսկ տանը: Նրան հայտնաբերել էին ծնկաչոք վիճակում, դեմքով դեպի ներքև: Ռեփերի քթից արյուն էր հոսում:
Փորձաքննությամբ պարզվել է, որ Մակ Միլլերը չարաշահել է թմրադեղերն ու ալկոհոլը, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը: Նրա տանը գտել են մեծ քանակի թմրեցնող ու ցավազրկող դեղեր ու ստիմուլյատորներ, ինչպես նաև սպիտակ փոշով լցված փաթեթներ ու ալկոհոլի դատարկ շիշ: