Նոյեմբերի 2-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ Կամո Ունանյանի «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան

Նոյեմբերի 2-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ Կամո Ունանյանի «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան: Ներկա էին Գյումրիի փոխքաղաքապետը, ֆիլմի սցենարիստ Կամո Ունանյանը,  Արսեն Լևոնյանը և ֆիլմի կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

Բացումը վարել է հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:

Հիշեցնենք, որ Երևանում ֆիլմի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 25-ին: Ռեժիսորն է Վահե Սայանը, սցենարիստը՝ Կամո Ունանյանը, որը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին: Դերասանական կազմում ներգրավված են Ալեքսանդր Խաչատրյանը, Անատի Սաքանյանը, Արսեն Լևոնյանը, Ժաննա Բուտուլյանը, Նարեկ Պետրոսյանը, Մարիամ Մելիքյանը և այլք:

Comments (0)
Add Comment