Consumer Reports ամերիկյան հանդեսի փորձագետները կազմել են աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշը:
Հետազոտության շրջանակներում մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան կես միլիոն ավտոմեքենավարների շրջանում: Պազվել է, որ ասիական ընկերությունների թվում ամենից շատ վստահում են ճապոնական Lexus-ին, Toyota-ին, Mazda-ին, Subaru-ին եւ հարավկորեական Kia-ին:
Եվրոպական շուկայում անվտանգության հարցում նախապատվությունը տալիս են Audi-ին, BMW-ին, Mini Cooper-ին (մտնում է BMW բրենդի մեջ), Porsche-ին եւ Volkswagen-ին: Ամերիկյան շուկայում ավտոտերերը նշել են Ford-ը, Buick-ը, Lincoln-ը, Dodge-ը եւ Jeep-ը:
Բացի այդ, փորձագետները կազմել են ամենաանվտանգ մոդելների վարկանիշը: Դրանց թվում են՝ Lexus GX-ը, Toyota Prius C-ն, Mazda MX-5 Miata-ն եւ Subaru Crosstrek-ը:
Անկախ քրաշ-թեստերի անցկացման եվրոպական կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականի ամենաանվտանգ ավտոմեքենաներն իրենց կատեգորիաներում դարձել են Volkswagen Arteon-ը (ներկայացուցչական դաս), Volkswagen Arteon-ը (կոմպակտ քրոսովեր), Volkswagen T-Roc-ը (մինի-քրոսովեր), Volkswagen Polo-ն (В-դաս), Opel Crossland X-ը (կոմպակտվեն), Subaru Impreza-ն եւ XV-ն (փոքր ընտանեկան ավտոմեքենա), հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությծունը:
Աղբյուրը՝ 168.am