Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի ընդունել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյի պահանջները: Պորտուգալացի մասնագետը պետք է հանգամանորեն ներկայացներ ակումբի զարգացման իր հեռանկարները, սակայն մերժում է ստացել:
Ինչպես փոխանցում է The Sun-ը, «Ման.Յունայթեդի» ղեկավար Էդ Վուդվորդը չի ընդունել պորտուգալացու պահանջները և հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ գնելու գաղափարից: Մոուրինյոն ղեկավարությունից պահանջում է ձմռանը ձեռք բերել կենտրոնական պաշտպանի: Քննարկվում էին Հարի Մագուաայերի և Տոբի Ալդերվեյրելդի անունները:
Հավելենք, որ ավելի վաղ նույն անգլիական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ժոզե Մոուրինյոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է տրամադրվի 112 միլիոն եվրո:
Աղբյուրը՝ Panarama.am SPORT