«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո» բիշքեկյան ամենամյա 6-րդ միջազգային ֆորումում երիտասարդ կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանի «Արևը, լուսինը և հրացանակիրները» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»:
Այն արժանացել է ֆորումի գլխավոր մրցանակին, որի վրա պատկերված է մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի կիսադեմը:
Մեկ այլ երիտասարդ կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Մեկ օր» կինոնկարն արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը: Ռեժիսորին հատուկ դիպլոմ են հանձնել:
«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո» ամենամյա միջազգային ֆորումն անցկացվել է հոկտեմբերի 25-29-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:
Աղբյուրը՝ 168.am