Գաբրիել Ղազարյանը և ՀոՄենՄեն-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ծրագրեր

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը և ՀոՄենՄեն-ի (Հայ մարմնամարզական միություն) ներկայացուցիչներ Միսակ Նաջարյանը, Վազգեն Մեսրոպյանը և Մանուկ Շեքերդեմյանը քննարկել են նախարարության և ՀոՄենՄեն-ի համագործակցության բազմաթիվ ծրագրեր: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՀոՄենՄեն-ի կողմից տարբեր մարզաձևերի զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:

«Համագործակցության սերտացումը տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ միմիայն կնպաստի ՀոՄենՄեն-ի ուշադրության կենտրոնում հայտնված մարզաձևերի քանակի ավելացմանը, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է աջակցել ձեզ այդ գործում»,- ասել է Ղազարյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար և վստահեցրել, որ շարունակելու են իրենց ծրագրերի իրագործումը հայ երիտասարդների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչության, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի հետ կապը սերտացնելու ուղղությամբ:

Comments (0)
Add Comment