KIDS FASHION DAY-Ը YEREVAN FASHION WEEK-ի շրջանակներում

Yerevan fashion Week golden lace նորաձևության շաբաթվա փակումը վստահված էր արդեն իսկ շատ սիրված և պահանջված KIDS FASHION DAY նախագծին:

Նախագծի շրջանակներում ներկայացվում են քաղաքի լավագույն մանկական բրենդային խանութ-սրահների հավաքածուները՝ ուղորդելով ծնողներին, թե որ խանութ-սրահներից ինչպիսի գեղեցիկ լուքեր կարելի է ձեռք բերել:

Հոկտեմբերի 24-ին ներկայացան CHOUPETTE , STILNYASHKA ,Dress Showroom , Queen’s Garden բրենդային բուտիկները,ինչպես նաև Elka և NoSa հայկական ապրանքանիշերը: Ի դեպ մասնակից բրեդների լուքերը երեխաների համար ընտրել էին հայտնի և ճանաչված ոճային մայրիկները ՝ Իրինա Թովմասյանը, Գոհար Հարությունյանը, Մանո Գրիգորյանը, Լիլիթ Մարգարյանը, Լիլիթ Մուրադյանը և ապագա մայրիկ Միսս Հայուհի 2018 Արենա Զեյնալյանը :

Ցուցադրության ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան` Էլեն Գալուստյանը ,Կամիլան, Ջուլին, Արմինե Խրոյանը, Միլուշիկը, Կատրինը, Անգելինան և նորաձևության շաբաթվա դեմք Ինեսա Սողոմոնյանը:

Նախագծի հետ սիրով համագործակցել էին Cataleya Wellness Club-ը, VaVa մանկական գեղեցկության սրահը , ,Golden Palace հյուրանոցը, EURIKA կրթահամալիրը և Meridian Expo կենտրոնը:

KIDS FASHION DAY նախագծի ղեկավարները՝Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը նշեցին, որ հաջորդ ցուցադրությունը կլինի արդեն ավանդական Christmas Mood խորագրով:

Աղբուրը՝ Paparazzi Life

Comments (0)
Add Comment