Երևանի ավագանու առաջիկա նիստին՝ հոկտեմբերի 29-ին, քննարկման կդրվի Հայկ Մարությանի՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, 34-ամյա Տիգրան Վիրաբյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու որոշման նախագիծը։
Նշենք, որ Տիգրան Վիրաբյանը երկու տարի է՝ ինչ զբաղեցնում է Գյումրու թատրոնի տնօրենի պաշտոնը․ նա այս ընթացքում գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի հետ միասին հասցրել է վերականգնել Գյումրու թատրոնի երբեմնի մեծ հեղինակությունը։ Նրան հաջողվում է մայրաքաղաքում ու անգամ հանրապետության ամենահեռավոր տեղանքներում ապրող թատերասերներին բերել Գյումրի՝ ներկայացումներ դիտելու։
Տիգրան Վիրաբյանը երկու տարվա ընթացքում 2-3 անգամ կրկնապատկել է թատրոնի եկամուտը։ Պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականին թատրոնն ունեցել է 22 հազար հանդիսատես, 2017-ին՝ 40 հազարից ավել։ Այս տարվա ցուցանիշը գերազանցում է նախորդին։ Նա պրոֆեսիոնալ մենեջեր է, արվեստի կառավարման բարձրագույն կրթություն ունի։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ. Հրապարակվել են նաեւ այլ փոխքաղաքապետերի նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը։ Առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին, իսկ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին։
Աղբուրը՝