Ժոզե Մոուրինյոյի նյարդերը հերթական անգամ տեղի տվեցին

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն անցավ նյարդային պայքարում և ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Արիստոկրատները» պարտվում էին և կարողացան հաշիվը հավասարեցնել միայն մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին, փոխանցում է «championat.com»-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նյարդերը հերթական անգամ տեղի տվեցին և նա հարձակվեց Մաուրիցիո Սարիի օգնական Մարկո Յանիի վրա:

«Մի ասեք, թե մեղավորը միայն ես եմ, մի լսեք ու մի կրկնեք մյուսների վարկածը: Դա իմ արձագանքն էր Սարիի օգնականի պահվածքին, ով եկել ու հենց իմ դիմաց նշում էր իր թիմի հաջողությունը: Դա հարգալից վերաբերմունք չէ: Հիմա ամեն ինչ նորմալ է, նա և Սարին ներողություն են խնդրել: Ինձ համար այս պատմությունն ավարտված է»,- ասել է Մոուրինյոն, փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Comments (0)
Add Comment