785.000 դոլար. Sotheby’s-ը ռեկորդային գնով գինի է վաճառել

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը ռեկորդային գնով մեկ շիշ գինի է վաճառել Նյու Յորքում կազմակերպված աճուրդի շրջանակում:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, խոսքը 1945թ. Romanee-Conti գինու մասին է, որի մեկ շիշը վաճառվել է 785.000 դոլարով՝ խմիչքի իրական գնից 17 անգամ ավելի թանկ:

Աղբյուրը հավելում է, որ նույն աճուրդի ժամանակ այս գինուց ևս մեկ շիշ է վաճառվել. անհայտ գնորդը վճարել է 698.000 դոլար:

Հայտնի է, որ այս գինիները գտնվել են հայտնի գինեգործների տոհմից սերող Ռոբերտ Դրուհինի անձնական հավաքածուում:

Աղբյուրը tert.am

Comments (0)
Add Comment