2019 թվականին նորաձեւության մեջ կհայտնվեն «ծակված» էկրանով սմարթֆոններ

Չինական Ice Universe ինսայդերը հրապարակել է առաջին ռենդերը, որում իբրեւ թե պատկերված է Oppo R19 սմարթֆոնը։ Нոր սարքավորման դիզայնի յուրահատկությունն կլինի էկրանի կլոր բացվածքը դիմացի տեսախցիկի տակ, փոխանցում է IXBT–ն։

Այժմ նույն աղբյուրը պնդում է, որ հենց տվյալ որոշումն էլ հաջորդ տարում թրենդ կդառնա եւ կսկսեն մեծ քանակությամբ նոր սմարթֆոններ հայտնվել։

Ice Universe–ն հրապարակել է մի քանի ռենդերներ, որոնցում դիմացի տեսախցիկը էկրանի տարբեր մասերում է տեղակայված։ Այս լուծումը թույլ կտա արտադրողներին վերին շրջանակը ավելի բարակ դարձնել։

Աղբյուրը՝ News.am

Comments (0)
Add Comment