Ռաֆթինգը յուրահատուկ սպորտաձև է, որով զբաղվելու համար համապատասխան պայմաններ են հարկավոր. գետեր, լճեր, որոնցով Հայաստանն այնքան էլ հարուստ չէ: Չնայած ռաֆթինգի համար ոչ բարենպաստ պայմաններին, Հայաստանում սկսել են զբաղվել այս մարզաձևով, ավելին՝ Ռաֆթինգի աշխարհի առաջնությունում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը:
Հոկտեմբերի 4-8-ը Կիև քաղաքի Դնեպր գետում տեղի է ունեցել Ռաֆթինգի աշխարհի առաջնություն, որին մասնակցել է 30 թիմ աշխարհի 6 երկրից. Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա Բելառուս, Իտալիա:
Այս մրցույթոuմ Հայաստանը ներկայացրել են ֆիզիկական խնդիրներով, այդ թվում մանկական ուղեղային կաթվածով- 20-30 տարեկան աղջիկներ և տղաներ, ովքեր Խարբերդի մանկատան սաներն են:
«Այս սպորտաձևը Հայաստանի համար, եզակի երևույթ է, որովհետև մինչ այժմ գործել է այն կարծրատիպը, որ ֆիզիկական խնդիրներով երեխաները չեն կարող, անհասանելի է այն նրանց համար, սակայն մի քանի տարի առաջ, երբ սկիզբ դրվեց սրան, աննկարագրելի ոգևորություն սկսվեց երեխաների մոտ և այսօր զարգացումն ակնհայտ է: Մեր սաները հաղթահարեցին, զարգացան և անգամ հաղթանակ գրանցեցին: Սպորտն այն բնագավառն է, որտեղ իրականացվում է ֆիզիկական, հոգեբանական վերականգնում, սոցիալական ինտեգրում ադապտացիա և այլն»,-ասաց Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ մանկավարժ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս Անժելա Գաբրիելյանը:
Ռաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար կազմակերպիչները դիմել են Սպորտի նախարարություն, գոնե չնչին աջակցություն ստանալու հույսով, սակայն Սպորտի նախարարությունը անգամ հաղթանակից հետո, գոնե խոսքով որևէ անդադարձ չի կատարել:
Մարզիչների խոսքով ՝ մրցումներին մասնակցելը անհնար կլիներ առանց ֆինանսական աջակցության:
«Մասնակիցների տեղափոխման, մարզահագուստի, համապաասխան այլ իրերի համար ֆինանսական օգնության կարիք ունեինք: Այս հարցում մեզ աջակցել է Արգամ Աբրահամյանը և «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ն, առանց որի, մենք չէինք մասնակցի այս մրցումներին: Նրանք մշտապես աջակցում են, որ այս սպորտաձևը Հայաստանում զարգանա և կարողանանք առօրյա մարզումներ կազմակերպել»,-ասաց մարզիչ Նորայր Եգորյանը:
Մանկատան մանկավարժը նշեց, որ մարզիկները ունեն մանկական ուղեղային կաթված ախտորոշում, որը սահմանափակում է մարդու շարժումները:Մարզասարքերի, նավակների մեջ մարզումները իրականացնելով մենք գրանցում ենք բավականի մեծ արդյունքներ. մկանային ուժն է մեծացել, լարվածությունն է թուլացել: Շատ զարգացնում է մտավոր կարողությունները: Սա թիմային աշխատանք է»,-ասաց Անժելա Գաբրիելյանը:
Թիմը հավաքվել է ոչ մի այն հիմնված ֆիզիկական տվյալների վրա, այլ իրար արագ հասկանալու կարևորության վրա:
«Այս սպորտաձևի շնորհիվ երեխան կարողնում է թիավարել, հավասարակշռություն պահել նավակի վրա և արդյունք ցույց տալ: Փոխվմում է նրանց վարքը:Սա նավակ է, և բոլորը պետք մեկ մարդու նման կարողանան աշխատել: Մանկատան սաների հետ աշխատելը դժվարություններով են ընթանում, սակայն այս հարցում մեզ օգնում են մասնագետները, ովքեր ավելի երկար են շփվել նրանց հետ և հեշտցնում են մեր շփումը նրանց հետ:Սա թիմային աշխատանք է, նրանք պետք է պատրաստ լինեն իրար լսելու, առանց նայելու միմիկաներով արագ կողմնորոշվեն և այլն»,-ասաց մարզիչ Սեդրակ Զաքարյանը:
«Տպավորություններս շատ մեծ են: Չէի պատկերացնում,որ կգնաքն ուրիշ երկիր կամ կմասնակացեմ Ռաֆթինգի աշխահի առաջնությանն ու կհաղթենք»,-ասաց մարզիկ 28-ամյա Համլետ Արզումանյանը: