Բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը շարունակում է ցանկություն հայտնել Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտի մասին.
«Ինձ անընդհատ հարցնում են, թե ինչու եմ ես խոսում խառը մենամարտերի մարզիկների հետ մրցավեճի մասին: Սակայն լսեք, ես և Խաբիբը անհավանական փողեր կարող ենք աշխատել:
Պատրաստ եմ աշխատանքի, ինչպես նաև հանրությանն ուրախացնելուն: Իմ և Կոնորի մենամարտը իսկական զվարճանք էր: Ես մարդկանց տալիս եմ այն, ինչ նրանք ցանկանում են տեսնել: Շատերը չէին հավատում, որ իմ և Մակգրեգորի մենամարտը կկայանա, սակայն ուրախ եմ, որ դա կայացավ»,- Մեյվեզերի խոսքերը մեջբերում է Boxingnews24-ը:
Աղբյուրը՝ ARM SPORT.am