Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթը: «Public.am»-ը զրուցել է «Միսս ԱՊՀ» և «Թոփ Մոդել ԱՊՀ» միջազգային մրցույթների հիմնադիր և կազմակերպիչ Նաիրի Մնացականյանի հետ:
1. Նաիրի, հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթը: Սա առաջի՞ն դեպքն է, երբ մեր երկիրը հյուրընկալում է մրցույթը և հանդես գալիս որպես կազմակերպիչ:
Երկրորդ անգամ է, որ Հայաստանում տեղի է ունենում «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթը: Մրցույթի հիմնադիրը և կազմակերպիչն է «Nairi Travel» տուրիստական ընկերությունը՝ Նաիրի Մնացականյանի գլխավորությամբ: Ըստ մասնակից երկրների միջև ունեցած պայմանավորվածության՝ Հայաստանն ընտրվել է եզրափակչի անցկացման երկիր, որը բավական մեծ հետաքրքրություն է առաջացնում մեր գործընկեր երկրներում, բազմաթիվ լուսաբանումներ են լինում՝ տարին երկու անգամ «Միսս ԱՊՀ» և «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթների եզրափակիչների անցկացման ժամանակ:
2. Ո՞ր ընկերությանը կամ անհատներին է վստահվել մրցույթի կազմակերպումը՝ բեմի ձևավորում, դեկորացիաներ, լուսաձայնային տեխնիկա:
Մեր հայաստանյան թիմը համագործակցում է տեղի մասնագետների հետ, բայց հիմնական մասնագետները՝ 90 տոկոսը, ժամանում են արտերկրից: Դեկորացիաների բարձրակարգ դիզայներները ժամանելու են Մոսկվայից: Նրանք իրենց հետ նաև հետաքրքիր նորամուծություններ են բերելու, ժամանակակից ձևավորում և ոչ միայն:
3. Տեղյակ ենք, որ մրցույթին աննախադեպ թվով հայտեր են ներկայացվել: Խոսքն ինչպիսի՞ թվերի մասին է:
Ճիշտ եք, աննախադեպ թվով հայտեր ենք ստացել: Յուրաքանչյուր երկիր մոտ 1000 հայտ է ուղարկել մեր անձնական էջին, որտեղ գործակալությունները և մասնակիցները լրացնում են հարցաթերթերը : Բավականին լուրջ ընտրություն ենք կատարել. արդյունքում ընտրվել են 30 գեղեցկուհի մոդելներ:
4. Քանի՞ մասնակից ունի Հայաստանը:
Հայաստանը հանդես է գալիս երեք մասնակցով: Որպես ընդունող երկիր այս առումով ունենք առավելություն: Մեր մասնակիցներից երկուսն արդեն հաղթահարել են: Երրորդ գեղեցկուհու անունը կհրապարկվի առաջիկայում:
5. Ովքե՞ր են ընդգրկված ժյուրիի կազմում:
Ժյուրիի կազմում 12 անդամ կա, որոնցից երկուսը Հայաստանից են՝ ոլորտի մասնագետներ: Ժյուրիի մյուս անդամները հրավիրված են արտերկրից, ամեն երկրից մեկական մասնակից՝ ոլորտին առնչվող և առաջատար իրենց գործում: Ցանկը հստակեցվում է, առաջիկայում այն կներկայացնենք:
6. Ի՞նչ մրցանակ է սպասվում հաղթողին:
Հաղթող գեղեցկուհին կստանա թանկարժեք թագ՝ 5000 եվրոյի սահմաններում, որը հաջորդ տարի չի փոխանցվելու մրցույթի մյուս հաղթողին և մնալու է այս տարի հաղթող գեղեցկուհու մոտ: 10000 եվրո կազմում է մրցանակային ֆոնդը: Մնացած բոլոր մասնակիցները գործընկերների կողմից բազմաթիվ նվերներ են սպասվում՝ կարելի է ասել 10-ից ավելի թանկարժեք նվեր:
Ընդգծենք, որ «Public.am-ը «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթի ինֆորմացիոն հովանավորն է:
Մրցույթի եզրափակչի լուսանկարները և տեսանյութը «Public.am»-ի եթերում՝ Դինայի հետ:
Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի