Քաղաքապետարանը հրապարակել է «Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է «Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ժամանակացույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևան 2800» տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:

Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00-ն, մուտքն էլ կլինի ազատ:

Comments (0)
Add Comment