Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում հարձակման հեղինակը ինքնասպան է եղել: Նա եղել է 22 տարեկան և սովորել է այդ քոլեջի 4-րդ կուրսում, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Մարդասպանի մարմինը հայտնաբերվել է 2-րդ հարկում գտնվող գրադարանում»,-ասել է Ակսյոնովը՝ հավելելով, որ հարձակման շարժառիթը պարզվում է:
Այս պահի դրությամբ զոհերի թիվը 18 է, կա շուրջ 50 տուժած:
Հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչություն» հոդվածով:
Աղբյուրը՝ VESTI.am