Աստղագուշակ հոկտեմբերի 18-ի համար

Խոյ: Հրաշալի օր է ընտանեկան հավաքույթների համար: Կարող եք տեսակցության գնալ նրանց, ում վաղուց չեք հանդիպել: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի ձեզ, թե ինչպես լուծել ամիսներ առաջ ծագած խնդիրները: Կարող եք խոշոր գնումներ կատարել: Կհանդիպեք բարեկամներին, մեծ սիրով հյուրեր կընդունեք:

Ցուլ: Հարմար օր է առողջարարական պրոցեդուրաների համար: Հետևեք առողջ սննդակարգին և հրաժարվեք վնասակար սովորույթններից: Կարող եք ապագա ուղևորության համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել: Հրաշալի օր է բնության գրկում զբոսնելու, լիցքաթափվելու համար: Այսօր շփվեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ լավ են ճանաչում և բարձր են գնահատում ձեզ։

Երկվորյակ: Սիրային հարաբերություններին նոր շունչ հաղորդելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք ամրապնդել փոխադարձ վստահությունը: Եթե դեռևս փնտրում եք ձեր երկրորդ կեսին, ապա մի հրաժարվեք ընկերական հավաքույթներից, այնտեղ կարող եք հետաքրքիր մարդկանց հանդիպել: Ուղևորությունները սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն:

Խեցգետին: Հնարավոր են տարաձայնություններ, մանրուքների շուրջ վեճեր: Փորձեք ամեն գնով խաղաղություն պահպանել: Բարդ իրավիճակներում հայտնվելու դեպքում ՝դիմեք ընկերների օգնությանը: Փորձեք ճիշտ վարքագիծ դրսևորել, որքան էլ գայթակղությունը մեծ լինի՝ խուսափեք չմտածված քայլերից:

Առյուծ: Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները:

Կույս: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, կեսօրին հոգնածություն կզգաք: Հեշտությամբ եք վատ ազդեցության տակ ընկնում և անհաջող օրինակների եք հետևում: Անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Ստացված ինֆորմացիայի միայն մի մասն է հավաստի: Կարող եք որոշ կենցաղային հարցեր լուծել։

Կշեռք: Հնարավորինս նախաձեռնող եղեք: Ընկերների համար հաճելի ժամանց կազմակերպեք և կհամոզվեք, որ նրանց կողմից սիրված և գնահատված եք: Սխալներ թույլ տալու, մարդկանց ոչ ճիշտ գնահատելու վտանգը մեծ է: Կարող եք ապավինել հին գործընկերների աջակցությանը: Սակայն հաշվի առեք, որ ամենաբարդ գործերը ձեզ են բաժին ընկնելու և ստիպված եք լինելու դրանք ինքնուրուն անել:

Կարիճ: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, եթե գործի դնեք ձեր հմայքը: Հատուկ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին, այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հանդեպ ինքներդ անտարբեր չեք: Չափից շատ գումար կվատնեք գնումների և զվարճանքների վրա: Փորձեք դրամական միջոցներն առավել խանյողաբար օգտագործել:

Աղեղնավոր: Հրաշալի օր է կոկետություն, թեթև ֆլիրտի համար: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացումի շնորհիվ: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք:

Այծեղջյուր: Նպատակահարմար օր է գործնական հարաբերություններ սկսելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Եթե այսօր սիրահարվեք, դժվար թե ձեր զգացմունքները փոխադարձ լինեն: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հանդիպեք նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:

Ջրհոս: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Անգամ, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, դժվար թե որևէ բան փոխվի: Ինքնազգացողությունից չեք դժգոհի , առողջական խնդիրներ չեք ունենա: Այսօր հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ շատ բանի եք ընդունակ:

Ձկներ: Փորձեք ամեն կերպ խուսափել կոնֆլիկտներից: Թեև չեք շտապի կարծիք հայտնել և ձեր դժգոհությունների մասին կլռեք, միևնույն է, իրավճակը կշարունակի լարված մնալ: Հակառակորդները կփորձեն մոլորեցնել ձեզ, դրդել անխոհեմ քայլերի:Մտածեք, թե ինչպես կարելի է այն փրկել, ձեզ գլխում, անկասկած, հրաշալի գաղափարներ կծնվեն:

Comments (0)
Add Comment