Քրիստինա Ագիլլերան հայտնվել է հիվանդանոցում

Երգչուհի Քրիստինա Ագիլլերան իր նոր ալբոմին նվիրված համերգաշարը ստիպված է եղել դադարեցնել՝ ձայնի հետ կապված խնդիրների պատճառով: Երգչուհուն տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները նրան արգելել են բեմ բարձրանալ, մինչև ձայնն ամբողջությամբ  վերականգնվի:

«Այս ամենն ինձ մեծ ցավ է պատճառում: Ես անում եմ հնարավորը՝ առողջությունս արագ վերականգնելու համար: Կարծում եմ՝ մի փոքր մոտեցել եմ նպատակիս, բայց բժիշկները պնդում են, որ հետաձգեմ առաջիկա մի քանի համերգները»,- ասել է Ագիլլերան:

Աղբյուրը՝ Life Panarama.am

Comments (0)
Add Comment