Տեսեք, թե ում համար է 70-ամյա երգիչ Միխաիլ Շուֆուտինսկին նիհարել 30 կիլոգրամով

Թվում էր, թե Միխաիլ Շուֆուտինսկին կնոջ մահից հետո այլևս ուշքի չի գա և չի վերադառնա երգի ասպարեզ: Բայց փաստորեն նրա կյանքում հայտնվել է մեկը, ով նրան ստիպել է նորից երջանիկ զգալ իրեն:

Այդ կինը պարուհի Սվետլանա Ուրազեվն է, ով դեռ վաղուց սիրահարված է եղել երգչին: Նրանք սկզբնական շրջանում գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները: Վերջին մեկ տարում նրանք սկսեցին միասին երևալ հանրային վայրերում: Երկրպագուները երգչի մոտ նաև նկատել էին քաշի փոփոխություն: Ասում են, որ պարուհու շնորհիվ նա սկսել է սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպ վարել և արդյունքում 30 կգ նիհարել է: Իսկ լրագրողների հարցին, թե արդյոք չի պատրաստվում ամուսնանալ, նա պատասխանում է, որ դեռ շատ երիտասարդ է նման պատասխանատու քայլի համար:

 

Աղբյուրը՝ 3 MILION Magazine

Comments (0)
Add Comment