Շուշաննան և Վահե Սայանը միմյանց հավերժ սիրելու երդում են տվել Սաղմոսավանքում

 

Tert.am Life–ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հարսանիքն է։ Այժմ մեր ընթերցողներին ենք ներկայացնում նոր լուսանկարներ և մանրամասներ դերասանուհու և ռեժիսոր Վահե Սայանի հարսանիքից։

 

Մոտ մեկուկես տարի ընկերություն անելուց հետո Շուշաննան և Վահեն միմյանց հավերժ սիրելու երդում են տվել Սաղմոսավանքում։ Զույգն այսօր ոչ միայն պսակադրվել է, այլև պաշտոնապես օրինականացրել հարաբերությունները` ամրագրելով ամուսնությունը զագսում։

 

Նրանց հարսանիքն ներկա են ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլև գրեթե բոլոր գործընկները, «Երևի» հեռուստասերիալի անձնակազմը։

 

Այժմ նորապսակների խնջույքը շարունակվում է երևանամերձ ժամանցի կենտրոններից մեկում։

 

Շուշաննան ու Վահեն հարսանիքից հետո կմեկնեն ամուսնական ճամփորդության։

Comments (0)
Add Comment