Այսօր լուսահոգի Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն է

17 հոկտեմբեր, 1954 — 2 հուլիս, 2018

Ծնվել է Երևանում: Եղել է քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինը: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 28 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցը և «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիան: 1988-93թթ սովորել է Մոսկվայի թատերական արվեստի ռուսական ակադեմիայում: 1973-78թթ եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքյին անսամբլի մենակատար: 1977-87թթ եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհի: Կատարել է Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլ կոմպոզիտորների երգերից: 1976թ. Ռիգայում դարձել է Համամիութենական մրցույթի, 1977թ. Սոչիում՝ Երգի միջազգային փառատոնի դափնեկիր: 1987-92թթ երգել է «Հայեր» համույթում, որի հիմնադիրն է եղել: 1992-99թթ եղել է «Հայեր» մշակութային կենտրոն բարեգործական հիմնադրամի նախագահը: 1995-99թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1997թ. հիմնադրել է «Դո-Ռե-Մի» հանրապետական և միջազգային մանկապատանեկան երգի մրցույթը: 1999-2007թթ եղել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնի նախագահը և «Հայեր» համույթի գեղարվեստական ղեկավարը:

1993թ-ից համույթը Ռուսաստանում, Լիբանանում, Սիրիայում, Բելոռուսում, Կիպրոսում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Էստոնիայում, Գերմանիայում, Լատվիայում և Հայաստանում համերգներով մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոների, որոնց ժամանակ արժանացել է բազմաթիվ առաջատար մրցանակների:

2003թ-ից հանդիսացել է Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենը: 2007թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսերը` «Տարեմուտի երեկո» (2008թ.), «Երկու աստղ» (2009թ.) և այլն:

2008-09թթ եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հայաստանի Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում: Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում: 2010թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

AV Production

Comments (0)
Add Comment