Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հանդիպել են Ուգանդայի նախագահի հետ եւ նրան Yeezy ապրանքանիշի կոշիկներ են նվիրել

Պոկվում ենք Քիմի Instagram-ից եւ անցնում ենք հայուհու եւ նրա ամուսնու՝ Քանյե Ուսեսթի կարեւոր հանդիպումներին։

Անցած շաբաթ աշխարհը քննարկում էր 41-ամյա ռեփերի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Իսկ այժմ աշխարհը քննարկում է Քիմի ու Քանյեի եւ Ուգանդայի նախագահի հետ հանդիպման լուսանկարները։

Քիմն ու Քանյեն իրենց դստեր՝ Նորթի հետ գտնվում են Ուգանդայում, նրանք այցելել են Աֆրիկայի ազգային ամենամեծ այգիներից մեկը։

Իսկ ահա հանդիպման ժամանակ Քանյեն իրեն չկորցրեց եւ նախագահին իր՝ Yeezy ապրանքանիշի կոշիկ նվիրեց։

Բնականաբար, ռեփերը դրանց վրա ստորագրություն թողեց, ինչ արեց նաեւ Քիմը։

Զույգը նախագահի հետ քննարկել է Ուգանդայի հանդեպ զբոսաշրջիկների այցելությունների եւ ուշադրության խնդիրը։

«Ողջունում եմ ամերիկացի հայտնիներին Ուգանդայում։ Մենք շատ հետաքրքիր խոսակցություն ենք ունեցել այն մասին, ինչպես ուշադրության արժանացնենք Ուգանդայի մշակույթն ու տուրիզմը։ Շնորհակալություն Քանյեին նվերի համար։ Վայելեք Ձեր հանգիստը։ Ուգանդան Աֆրիկայի մարգարիտն է», — գրել է երկրի նախագահն իր Twitter-ում։

Քանյեն, ի դեպ հենց Ուգանդայում է մտադիր ձայնագրել իր 9-րդ ալբոմը, որը կոչվում է Yandhi։

Նա հանդիպել է տեղացի երաժիշտների հետ, որոնց հետ համագործակցելու է նոր ալբոմի ստեղծման գործում, որը համալրված կլինի աֆրիկյան մոտիվներով։

Ռեփերը պլանավորում է  այն թողարկել այս տարվա նոյեմբերի 23-ին։

 

Comments (0)
Add Comment