Ալբինա Ջանաբաևան հավասարակշռված և համբերատար մարդ է, բայց նույնիսկ նա է երբեմն համբերությունից դուրս գալիս: Վերջերս նա հունից դուրս է եկել համացանցում հայտնված որոշ մեկնաբանությունների պատճառով: Ոմանք շարունակում են նրան մեղադրել Վալերի Մելաձեի և նրա նախկին կնոջ՝ Իրինայի բաժանության համար: Նշենք, որ Իրինան երեք դուստր է պարգևել Մելաձեին, փոխանցում է «7days.ru»-ն:
Ջանաբաևան, ով սովորաբար անտեսում է այս հարցի վերաբերյալ բացասական մեկնաբանությունները, պատասխանել է սոցցանցի օգտատերերից մեկին, ով նշել է, թե Ալբինան է դարձել Մելաձեի ընտանիքի կործանման պատճառ և նրա պատճառով Վալերիի երեք աղջիկները մնացել են առանց հոր.
«Ոչ ոք երեխաներին չի լքել: Նրանք հրաշալի ապրում են, սովորում, ամուսնանում և ոչ մի բանի կարիք չունեն»:
Հավելենք, որ Վալերի Մելաձեն իրականում հրաշալի հարաբերություններ ունի նախկին կնոջ և դուստրերի հետ: