Մելանյա Թրամփը պատասխանել է ամուսնու դավաճանության մասին հարցին

ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը պատասխանել է ամուսնու՝ Դոնալդ Թրամփի դավաճանությունների մասին հարցին ու արձագանքել է մամուլում շրջանառվող հրապարակումներին, փոխանցում է «spletnik.ru»-ն:

«Դա իմ ուշադրության կենտրոնում չէ: Ես մայր եմ և առաջին տիկին, բազմաթիվ գործեր ու խնդիրներ ունեմ, որոնք շատ ավելի կարևոր են, քան այդ դատարկ խոսակցությունները: Գիտեմ, որ մարդիկ սիրում են երևակայական պատմություններ հորինել, իսկ մամուլն էլ՝ «մտորել», թե որքանով է հաջողված մեր ամուսնությունը: Իհարկե, դա հաճելի չէ, բայց ես գիտեմ՝ ինչն է համապատասխանում իրականությանը և ինչն է մերկապարանոց սուտ»,- ասել է Մելանյան:

Comments (0)
Add Comment