Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկ անձ էլ վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի գիշերը, փոխանցում է «ktla.com»-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների հետևանքով 40-50 տարեկան մեկ մարդ զոհվել է:
Գլենդելի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլզը հայտնել է, որ խնջույքին մասնակցել է նվազագույնը 100 մարդ:
Նա հայտնել է, որ կրակոցներ արձակած անձը մոխրագույն մեքենայով փախուստի է դիմել: