ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում սելֆիներ է հրապարակել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասնակից բարձրաստիճան հյուրերի հետ։
Վարչապետը լուսանկարվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մոնակոյի արքայազն Ալբերտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի, նրա ամուսնու՝ Ժան Դանիելի , Չադի նախագահ Իդրիս Դիբիի եւ նրա կնոջ հետ, Մոնակոյի արքայազն Ալբերտի հետ
Մակրոնի եւ նրա կնոջ Բրիջիթ Մակրոնի հետ արված սելֆին վարչապետը մեկնաբանել է «Մեր լավ ընկերների հետ»։
Նշենք, որ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք:
Աղբյուրը՝ News.am