Ռեփ երգիչ Քանյե Ուեսթը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Նշվում է, որ Ուեսթը պատմել է Թրամփին իր ընտանիքում «տղամարդու էներգիայի» բացակայության մասին՝ ծնողների բաժանվելու պատճառով։
Հաղորդվում է նաև, որ Ուեսթը իր այցը Սպիտակ տուն բացատրել է Թրամփի նախընտրական կարգախոսով. «Որպեսզի Ամերիկան կրկին հզորացնենք»։