UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովն ու իռլանդացի Քոնոր Մակգրեգորը հոկտեմբերի 15-24-ն ընկած հատվածում ժամանակավոր կորակազրկվեն, որից հետո սպորտային հանձնաժողովը քվեարկություն կանցկացնի` վերջնական պատժամիջոցները որոշելու համար: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
Հիշեցնենք, որ UFC 229-ի երեկոյի գլխավոր մենամարտում հաղթանակ էր տոնել Հաբիբը, որից հետո մարզադահլիճում մասսայական կռիվ էր սկսվել: Նախաձեռնողը հենց Ռուսաստանի ներկայացուցիչն էր, ով բռունցքներով հարձակվել էր իռլանդացու թիմի ներկայացուցիչների վրա, ովքեր ողջ մենամարտի ընթացքում վիրավորական խոսքեր էին հնչեցրել իր հասցեին:
Աղբյուրը՝ Sport Panarama.am