Բուդապեշտում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 8 ըմբիշ

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը:

Ստուգատեսին կմասնակցեն Նորայր Հախոյանը` 55 կգ, Գևորգ Ղարիբյանը` 60 կգ, Սլավիկ Գալստյանը` 63 կգ, Կարեն Ասլանյանը` 67 կգ, Կարապետ Չալյանը` 77 կգ, Մաքսիմ Մանուկյանը` 82 կգ, Արթուր Շահինյանը` 87 կգ և Արթուր Ալեքսանյանը` 97 կգ:

Հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 24-ը հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցնեն «Օլիմպավանում»։

Comments (0)
Add Comment