Forbes-ը կազմել է աշխարհի լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակը

Ամերիկյան Alphabet Inc հոլդինգը, որին պատկանում է  Google-ը, գլխավորում է աշխարհի լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակը:

Համապատասխան ցանկը կազմել է Forbes պարբերականը:

Երկրորդ տեղում է Microsoft կորպորացիան, իսկ առաջատարնների եռյակը եզրափակում է Apple ընկերությունը: Լավագույնների հնգյակում են հայտնվել նաև Walt Disney-ը և Amazon-ը:

Պարբերականի վարկանիշային աղյուսակում հիմնականում ամերիկյան ընկերություններ են ներառվել:

Comments (0)
Add Comment