Չնայած նախաճաշի օգտակարությունն ակնհայտ է թվում, սակայն դրա իրական օգուտն ավելորդ քաշ կորցնողների համար ոչ միայն ամբողջությամբ ապացուցված չէ, այլ բացակայում է ընդհանրապես: Այսպիսի եզրահանգման է եկել
Անգլիայի Բաթսի համալսարանի դոկտոր Ջեյմս Բեթսը:
Նա վերլուծել է հետազոտությունները, որոնց հեղինակները պնդում են նախաճաշի օգտակարության մասին: Դոկտոր Բեթսը հայտնաբերել է, որ վերլուծության են ենթարկվել միայն կամավորների վկայությունները, սակայն որեւէ կոնկրետ գիտափորձեր չեն անցկացվել:
Բեթսը որոշել է սեփական փոքրիկ հետազոտությունն անցկացնել՝ 70 մարդու մասնակցությամբ՝ պարզելու համար ճարպակալմամբ տառապող մարդկանց քաշի նվազման գործընթացի վրա կանոնավոր նախաճաշի ազդեցությունը: Հետագայում նա ավելի մանրամասն ուսումնասիրել է 23 դեպք:
Դիետոլոգը պարզել է, որ փորձի այն մասնակիցները, որոնք հետազոտության ընթացքում սկսել են կանոնավոր նախաճաշել, կարողացել են ավելացնել առավոտյան ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ կրճատել օրվա ընթացքում օգտագործվող սննդի ծավալը, նրանց արյան մեջ շաքարի մակարդակը նույնպես ավելի կայուն է դարձել: Սակայն դա չի հանգեցրել քաշի նվազման:
Արդյունքում մասնագետը հանգել է եզրակացության, որ կանոնավոր նախաճաշելը չի նպաստում ավելորդ կիլոգրամներ կորցնելուն, իսկ դրա բացակայությունը չի հանգեցնում քաշ հավաքելուն:
Աղբյուրը՝ News.am