«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մանրամասն նկարագրել է սեռական ակտի ընթացքը ամերիկուհի Քեթրին Մայորգայի հետ, որը ֆուտբոլիստին մեղադրում է բռնաբարության մեջ։
Հարցաքննության մանրամասները զետեղված են Football Leak կայքում հրապարակված փաստաթղթերում,– գրում է գերմանական Spiegel պարբերականը։
Հարցաքննության ժամանակ Ռոնալդուն հայտարարել է, որ աղջիկն «իրեն հասանելի է դարձրել» ակտի համար, չնայած որ մի քանի անգամ խնդրել է ֆուտբոլիստին չանել դա։ Պորտուգալացին նշել է, որ ակտը 5-7 րոպե է տևել։ Այդ ընթացքում աղջիկը չի գոռացել, իսկ կատարվածից հետո ֆուտբոլիստը ներողություն է խնդրել նրանից։
Աղբյուրը՝ 1.am