Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին ժամանակավորապես կհեռանա Բուկինգհեմյան պալատից

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին ժամանակավորապես կհեռանա Բուկինգհեմյան պալատից, քանի որ թագավորական նստավայրը վերանորոգման է ենթարկվելու։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Վերանորոգչական աշխատանքները սկսվելու են 2025 թվականին եւ կտեւեն 10 տարի, սակայն թագուհին իր նստավայր կարող է վերադառնալ արդեն 2027-ին։

 

Comments (0)
Add Comment