Սուր շնչառական վիրուսային վարակներ
Գրիպը սեզոնային է, խոզի, թե փղի, կարևոր չէ: Կարևոր է միայն այն, որ դա վիրուս է ևփոխանցվում է օդակաթիլային ճանապարհով ու ախտահարում է շնչուղիները: Այստեղից էլկոնկրետ գործողությունները:
Պրոֆիլակտիկա
Եթե դուք (ձեր երեխան) հանդիպում եք վիրուսին, իսկ ձեր արյան մեջ չկան պաշտպանիչ հակամարմիններ, ապադուք կհիվանդանաք: Հակամարմիններն ի հայտ են գալիս երկու դեպքում՝ կամ դուք հիվանդանում եք, կամպատվաստվում եք:
Պատվաստվել հնարավոր է սեզոնային գրիպի դեպքում միայն: Ունենալ պաշտպանիչ հակամարմիններ այն երեքվիրուսների դեմ, որոնք մտնում են սեզոնային գրիպի կազմի մեջ, ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալ:
- Եթե պատվաստվելու հնարավորություն ունեք, ապա պատվաստվեք, բայց միայն այն դեպքում, եթե, առաջին՝դուք առողջ եք, և երկրորդ՝ եթե պատվաստանյութ ընդունելու համար ստիպված չեք լինի նստել պոլիկլինիկայում ՝ամբոխի մեջ: Վերջին իրավիճակում ադեկվատ պատվաստանյութ ընդունելու ձեր շանսերը քչանում են:
- Ապացուցված պրոֆիլակտիկ էֆեկտիվությամբ ոչ մի դեղամիջոց գոյություն չունի: Առավել ևս՝ ոչ մի սխտոր, սոխ, ոչ մի դեղահաբ ի վիճակի չեն պաշտպանել տարածվող ոչ մի վիրուսից ընդհանրապես, իսկ գրիպի վիրուսից՝մասնավորապես: Այն ամենը, ինչ առաջարկվում է դեղատներում՝ իբր թե վիրուսասպան միջոցները, ինտերֆերոնգոյացությունների ստիմուլյատորները, իմունիտետը բարձրացնող միջոցներն ու այդքան օգտակար վիտամինները չապացուցված էֆեկտիվությամբ դեղամիջոցներ են: Այդ դեղահաբերի հիմնական օգուտը պսիխոթերապիան է: Դուք հավատում եք՝ ձեզ օգնում է:
- Վիրուսի աղբյուրը մարդն է և միայն մարդը: Որքան քիչ մարդկանցով շրջապատված լինեք, այդքան քիչ էհիվանդանալու հավանականությունը: Կարանտինը հրաշալի է: Մասսայական հավաքների արգելքը՝ հիասքանչ է: Մեկ կանգառ ոտքով անցնելն ու ավելորդ անգամ սուպերմարկետ չմտնելը՝ իմաստուն քայլ:
- Շնչադիմակ:Օգտակար իր է, բայց ոչ միջոց: Պարտադիր պետք է լինի հիվանդի վրա, եթե շուրջն առողջ մարդիկեն՝ այն չի կանխում վիրուսը, բայց կանխում է կաթիլների տարածումը, որոնք հարուստ են վիրուսով:
- Հիվանդիձեռքերը ևս վիրուսի աղբյուր են, ինչպես քիթն ու բերանը: Հիվանդը դիպչում է դեմքին, վիրուսնանցնում է ձեռքերին, նա դիպչում է շուրջը եղած իրերին, դուք դիպչում եք այդ ամենին, և՝ ողջույն, սուր շնչառականվիրուսային վարակ: Մի դիպչեք ձեր դեմքին: Ձեռքերը հաճախակի լվացեք և ձեզ հետ ունեցեք թացհակաինֆեկցիոն հիգիենիկ անձեռոցիկներ, լվացվեք, մաքրեք, մի ծուլացեք: Սովորեք ինքներդ ու երեխաներին էլսովորեցրեք՝ փռշտալիս օգտագործել ոչ թե ափը, այլ արմունկը: Ղեկավարնե՛ր, արգելեք ձեր աշխատակիցներինմիմյանց ձեռքով բարևել: Օգտվեք կրեդիտ քարտերից, քանի որ թղթադրամները վիրուսի տարածման աղբյուր են:
- Օդը: Վիրուսային մասնիկները ժամերով պահպանում են իրենց ակտիվությունը տաք և անշարժ օդում, բայցգրեթե միանգամից քայքայվում են թարմ, խոնավ ու շարժվող օդում: Զբոսնել կարելի է՝ ինչքան ասես: Զբոսնելուընթացքում վիրուս ձեռք բերելու հավանականությունը գործնականում ռեալ չէ: Այս առումով՝ եթե դուրս եք եկելզբոսնելու, պետք չէ ցուցադրաբար շնչադիմակ կրել փողոցներում: Ավելի լավ է թարմ օդ շնչեք, իսկ շնչադիմակըկրեք ավտոբուս նստելիս, գրասենյակում կամ խանութում: Սենյակի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 20°С, խոնավությունը՝ 50-70%: Պարտադիր է տարածքի հաճախակի և ինտենսիվ օդափոխումը: Ցանկացած տաքացնողմիջոց չորացնում է օդը: Ուշադրություն դարձրեք խոնավությանը: Լվացեք հատակը: Օգտագործեք օդըխոնավեցնող միջոցներ: Ավելի լավ է տաք հագնվեք, բայց մի միացրեք ավելորդ տաքացուցիչներ:
- Լորձաթաղանթիվիճակը: Վերին շնչառական ուղիներում անընդհատ արտադրվում է լորձ: Լորձն ապահովում էտեղային իմունիտետի աշխատանքը: Եթե լորձը կամ լորձաթաղանթը չորանում են, ապա տեղային իմունիտետիաշխատանքը խանգարվում է, վիրուսները հեշտությամբ հաղթահարում են թուլացած տեղային իմունիտետիսահմանը, ու մարդը հիվանդանում է: Տեղային իմունիտետի գլխավոր թշնամին չոր օդն է, ինչպես նաև այն դեղերը, որոնք չորացնում են լորձաթաղանթը:
Խոնավեցրեք լորձաթաղանթը:
1 թեյի գդալ սովորական կերակրի աղը լուծեք 1 լիտր եռացրած ջրում: Լցրեքցանկացած սրվակի մեջ և սիստեմատիկ փչեք քթանցքի մեջ: Նույն նպատակով դեղատնից կարելի է գնելշնչուղիները խոնավեցնող միջոցներ:
Բուժման կանոնները
- Տաքհագնվեք, բայց սենյակում պետք է լինի զով և թարմ օդ:
- Ստիպողաբար մի կերեք: Եթե ուզում եք (կամ ուզում են), ապա ընդունեք թեթև, ջրալի կերակուր:
- Շատհեղուկ օգտագործեք:
- Քթիմեջ հաճախ աղային լուծույթներ կաթեցրեք:
- Բոլոր տնային միջոցները (ոտքերը տաք ջուր դնելը, ինհալացիա և այլն) ծնողական սադիզմ են, բայց նաև՝պսիխոթերապիա:
- Եթեորոշել եք պայքարել բարձր ջերմության դեմ, ապա՝ միայն պարացետամոլ կամ իբուպրոֆեն: Կատեգորիկարգելվում է ասպիրինը:
- Շնչառական ուղիների ախտահարման դեպքում ինքնաբուժումը ոչ մի օգուտ չի տա:
- Հակաալերգիկմիջոցները սուր շնչառական վիրուսային վարակների հետ ոչ մի կապ չունեն:
- Վիրուսայինինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Հակաբիոտիկները չեն քչացնում, այլ մեծացնումեն բարդությունների ռիսկը: